Դոնեցկի «Մետալուրգի» սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը պաշտոնական կայքին հայտնել է այն խաղացողների անունները, որոնք 2011-ին համալրելու են ուկրաինական ակումբի կազմը:
«Նորեկները մեզ մոտ երկուսն են, բացի դրանից, մեզ մոտ վերադարձել են վարձակալությամբ այլ թիմերում խաղացող ֆուտբոլիստներ` Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը («Բանանց»), Վյաչեսլավ Չեչերը, Չավդար Յանկովը, Իգոր Տիմչենկոն և Վիտալի Գավրիշը»,- ասել է Իսրայելյանը:
Առաքելյանը «Մետալուրգում» հանդես է եկել 2007-2009 թթ., 2010-ին խաղացել է Երևանի «Բանանցում»:
Դոնեցկի ակումբում խաղում է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Հունվարի 16-ին թիմը կմեկնի Թուրքիա, որտեղ «Մետալուրգն» անցկացնելու է առաջին ուսումնամարզական հավաքը:





