AM
10 Հունվար 2011 - 11:45 AMT

Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի WIBF, WBA և WBO վարկածներով տիտղոսները

Հունվարի 29-ին Համբուրգում (Գերմանիա) Սյուզի Կենտիկյանը (27-0-0, 16 KO) թեթևագույն քաշային կարգում անցկացնելու է WIBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների հերթական պաշտպանությունը: Կենտիկյանի մրցակիցն է լինելու թայլանդացի բռնցքամարտիկ Տաարապոն Պաննիմիտը (13-3-0, 5 KO), որը Բանկոգից Գերմանիա է ժամանելու հունվարի 22-ին, հաղորդում է fightnews.com-ը: