ՀՀ կառավարությունը որոշել է միավորել Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը Մշակույթի պետական քոլեջի հետ ֆինանսների օպտիմալ օգտագործման նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
«Կառավարման ոլորտն առավել արդյունավետ դարձնելու համար, մի շարք պատճառներից ելնելով, մեր կառավարությունը հարկ է համարել միավորել Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը ու Մշակույթի պետական քոլեջը՝ վերջինիս անվան տակ: Ըստ նրա Ջազային քոլեջում դասավանդվող բոլոր առարկաները կարելի է դասել մաշկույթին, սակայն, մշակւոյթի քոլեջում դասավանդվող ամեն առարկա չի կարելի դասել ջազին:
Ընդ որում ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշել է նաև, որ կրճատումներ չեն լինելու:
Այն հարցին, թե ով է գլխավորելու նորաստեղծ հաստատությունը, Դուրգարյանը պատասխանել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվել:





