AM
26 Հունվար 2011 - 12:37 AMT

Մշակույթի պետական քոլեջը դեմ չէ Ջազային քոլեջի հետ միավորմանը

Մշակույթի պետական քոլեջը դեմ չէ Էստրադային և ջազային արվեստի քոլեջի հետ միավորմանը՝ Երևանի մշակույթի պետական քոլեջ ընդհանուր անվանումով, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանը:

«Մենք պետական հաստատություն ենք, ֆինանսավորումն ու ծրագրերը ստանում ենք պետությունից, հետևաբար, եթե կառավարությունը հարկ է համարում միավորել այդ երկու հաստատությունները, ապա մեզ միայն մնում է ենթարկվել որոշմանը»,-ասել է նա:

Կիրակոսյանը, սակայն, ընդգծել է, որ Մշակույթի քոլեջը դեմ չէ այդ որոշմանը: «Տրամաբանական կլինի ենթադրել, որ վերակազմավորման արդյունքում նորաստեղծ հաստատությունը կգլխավորի Մշակույթի քոլեջի ղեկավարը: Հնարավոր են վարչական կրճատումներ, ամեն դեպքում կադրային փոփոխությունները կվերահսկի մշակույթի նախարարը»,-ասել է նա: