Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի հովանու ներքո Յալթայում և Սիմֆերոպոլում տեղի են ունեցել համերգներ նվագախմբի հետ ջութակի համար` «Դասական և ժամանակակից երաժշտության գլուխգործոցներ»: Ծրագրի շրջանակներում կատարվել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան:
Համերգները տեղի են ունեցել Ղրիմի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ: Կատարել են Ղրիմի ֆիլհարմոնիայի Ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը Վարդան Հակոբյանի ղեկավարությամբ, մենակատար` Ավետիք Ոսկանյան (Ջութակ), համերգը վարել է Ղրիմի ԻՀ վաստակավոր արտիստուհի Իրինա Մարտինենկոն, հաղորդում է Analitika.at.ua-ն:





