ՀՀ վարչապետն այսօր այցելել է «ART EXPO-2011»: Կառավարության ղեկավարը շրջել է մոտ հինգ տասնյակի հասնող և արվեստի գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող կազմակերպություների տաղավարներով: Տիգրան Սարգսյանն ունկնդրել է ցուցահանդեսին մասնակցող հայկական ջազի հայտնի ներկայացուցիչների կատարումները:
Արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ART EXPO-2011» արվեստների երկօրյա ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Էքսպոմեդիա» կենտրոնի կողմից: Երեկ ցուցահանդեսի հյուրն է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:





