Փետրվարի 25-ին Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգին կմասնակցի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուն Հարավային Կորեայից: Ծրագրում կհնչեն Սիբելիուսի և Գրիգի ստեղծագործությունները:





