Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է Բարձրագույն լիգայի և երկրի Գավաթի 1/4 եզրափակչի ժամանակացույցը:
Հայաստանի առաջնությունը կմեկնարկի մարտի 5-ին, և առաջին տուրում «Արարատը», որը 2010 թվականին Առաջին լիգայի չեմպիոն դարձավ և Բարձրագույն Լիգայում ելույթ ունենալու իրավունք վաստակեց, կհանդիպի անցյալ մրցաշրջանի արծաթե մեդալակիր «Բանանցի» հետ:
«Միկան» Երևանում կհանդիպի Գյումրու «Շիրակի» հետ, Դիլիջանում «Իմպուլսը» կընդունի երկրի չեմպիոն «Փյունիկին», իսկ Գանձասարում տեղի «Գանձասար» թիմը կմրցի «Ուլիսի» հետ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՖՖ մամլո ծառայությունից:
Հայաստանի Գավաթի քառորդ եզրափակչում «Ուլիսը» կհանդիպի «Արարատի» հետ, «Բանանցը»` «Գանձասարի», «Շիրակը»` «Փյունիկի», իսկ «Միկան»` «Իմպուլսի»: Հանդիպումները կկայանան մարտի 10-ին և 11-ին:





