Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես, ուր, ի թիվս այլոց, ներկայացված են արտերկրում հանրահայտ հայազգի նկարիչ Ավետիս Խաչատրյանի ու քանդակագործ Ավետիս Խաչատրյանի գործերը: Ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանում ներկայացված է նաև աշխարհահռչակ հայ գեղանկարիչ Արթուր Դաշյանի «Հորովել» հանրահայտ նկարը, որն ի թիվս նրա այլ գործերի, մեծ գնահատանքի է արժանացել տասնյակ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում: Հեղինակի խոսքով, միայն Հայաստանում է նա կարողանում փոխանցել իր գործերին այն անբացատրելի շունչը, որի շնորհիվ դրանք գնահատելի են դառնում արվեստասերների կողմից: «Այլ երկրներում դա ինձ չի հաջողվում»,- հայտարարեց բացման արարողության ընթացքում Ա. Դաշյանը:
Ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ Նկարիչների միության կողմից և կտևի մինչև շաբաթվա վերջ: Մուտքն ազատ է, հաղորդում է ցուցահանդեսի նախաձեռնող խմբի մամլո ծառայությունը:





