AM
21 Փետրվար 2011 - 08:05 AMT

Հայաստանի Ազգային գրադարանում կցուցադրվի Աննա Թովմասյանի «Կամավորը» ֆիլմը

Փետրվարի 22-ին ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում կցուցադրվի Աննա Թովմասյանի «Կամավորը» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է երեք ընկերների` Դմիտրի Մոտրիչի, Իլյա Կուլիկի և Մյասնիկ Գասպարյանի մասին, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին:

«Փաստ է, որ Արցախյան պատերազմում երկու կողմերում էլ կռվել են այլազգիներ: Այլ հարց է, թե ինչ կերպ և ինչ աղավաղումներով է միջազգային հանրությանն այդ փաստը ներկայացնում Ադրբեջանը` հայկական կողմում կռվողներինորակելով որպես «վարձու մարդասպաններ»,- ասում է սցենարի հեղինակ Աննա Թովմասյանը:

Ֆիլմը պատմում է, թե ինչպես և ինչու են ազգությամբ ռուս տղաները Վլադիվաստոկ քաղաքիցկամավոր եկել Արցախ, մասնակցել պատերազմին, մարտական առաջադրանքը կատարելով` զոհվել 1992թ. Ճարտար գյուղի մատույցներում, հաղորդում է Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:

Աննա Թովմասյանը ծնունդով Քասախից է, ավարտել է Հր.Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, Մոսկվայի ՙՌուս-հայկական թատրոն՚ ստուդիան, 2003 թվականից աշխատում է ՀՀ հանրային հեռուստաընկերությունում, որպես սցենարիստ: