AM
26 Փետրվար 2011 - 09:40 AMT

Գրքի նվիրատվության օրը նշանավորվեց նոր գրադարանի ստեղծմամբ

2009 թ-ից Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ Հայաստանում հայտարարվել է Գրքի նվիրատվության օր` նպատակ ունենալով վերականգնել գրքի հոգևոր, իրական արժեքն ու նշանակությունը:

ՀՅԴ Հայաստանի Պատանեկան միությունը կազմակերպությունը ևս իր վերաբերմունքն ու գործողություններն ուղղելով նպատակ ունենալով վերարժեւորել գիրքը եւ այն հարազատ դարձնել նոր սերնդին գրքի արժևորմանը, ձեռնամուխ եղավ «Զարթոնք» գրադարանի ստեղծմանը: Գրադարանը գործելու է «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում:

Օգտագործելով միմյանց գիրք նվիրելու հնարավորությունը, կենտրոնում, փետրվարի 24-ին կազմակերպվել էր գրքահավաք` գրադարանը հարստացնելու նպատակով: Միջոցառմանը ներկաներին և հատկապես պատանիներին գրքի և ընթերցանության կարևորության մասին խոսք ուղղեց Ազգային Ժողովի պատգամավոր Արտաշես Շահբազյանը:

Միջոցառման արդյունքում, շնորհիվ թե պատանիների և թե ավագների, գրադարանի գրապահոցն ավելացավ ավելի քան 300 գրքով, ասվում է ՀՅԴ Պատանեկան միության ընդհանուր վարիչ մարմնի հաղորդագրության մեջ: