Մարտի 4-ին ժամը 18:00-ին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվում է հանդիպում «Նուբար» ավանդական երգի-պարի անսամբլի (գեղարվեստական ղեկավար` Լուսինե Նազարյան) հետ: Կկայանա նաև «Ովքեր են ժողովրդական երգի տերերը» խորագիրը կրող դաս:
«Նուբար» ավանդական երգի-պարի անսամբլը ստեղծվել է 2006թ. ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության կենտրոնի Ջիվանու անվան աշուղական դպրոցի կազմում: Խաղացանկն ընդգրկում է գրեթե բոլոր ազգագրական գոտիների երգեր, պարեր, ծիսական և կենցաղային դրվագներ, հաղորդում է «Նարեկացի» արվեստի միությունը:





