AM
4 Մարտ 2011 - 13:48 AMT

Մարտի 7-ին կբացվի Նանա Արամյանի «Սև մանուշակագույն զրույցներ» անհատական ցուցահանդեսը

Մարտի 7-ին` ժամը 18:00-ին, «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա նկարչուհի Նանա Արամյանի անհատական «Սև մանուշակագույն զրույցներ» ցուցահանդեսի բացումը:

«Նանա Արամյանի աշխատանքները հաճախ դիտվում են իբրև նեո-սյուրռեալիստական` դրանցում երազային և ենթագիտակցական պատկերների առկայության շնորհիվ, սակայն վառ և կենդանի գեղանկարչական արտահայտումները, գույնի ուժեղ զգացողությունը, էմոցիոնալ լարվածությունն ու ջերմությունը դրանք դարձնում են ավելի գրավիչ, հասկանալի և մարդամոտ:

Արվեստագետը մշտապես ներշնչվել է դասական արվեստով, բարոկկոյով, ինչպես նաև սյուրռեալիզմով, մետաֆիզիկ արվեստով և ֆուտուրիզմով, սակայն նրա գեղարվեստական լուծումներն ու մոտեցումները չափազանց անհատական և անսպասելի են», – գրում է արվեստաբան Կարինե Մարգարյանը: