Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների թվում ամենահանրաճանաչը երգիչ Անդրեն է (84 հիշատակում)։ Ըստ Mediagid-ի, առավել մեջբերված անձանց հնգյակում փետրվարին ընդգրկվել են նաև երգիչ Մհերը, ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, երգիչներ Արամեն և Արամոն, ասվում է Mediagid.am-ի հաղորդագրության մեջ:
«All Media» ՓԲԸ-ն նոյեմբերի 30-ին նոր ինտերնետային նախագիծ է գործարկել՝ Հայաստանում առաջին նորությունների ագրեգատոր Mediagid-ը: Հեղինակության վարկանիշը ձևավորվում է ագրեգատորի կողմից ինդեքսավորված՝ գործընկեր կայքերից ստացված լրատվական հաղորդագրությունների հիման վրա, որտեղ հիշատակվում են հայ քաղաքական գործիչների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, մարզիկների, ինչպես նաև ընկերությունների անունները:
MediaGid-ը լուրերի ավտոմատ մշակման և համակարգման համակարգ է։ MediaGid ստացվող տվյալները վերլուծության են ենթարկվում հատուկ ծրագրի կողմից, որը բովանդակությամբ մոտ նյութերը միավորում է սյուժեների մեջ, որոնք կատեգորիաների են բաժանված։ Mediagid-ի տեղեկատվությունը ներկայացված է համակարգի գործընկերների՝ հայկական առաջատար ԶԼՄ-ների կողմից։ Համակարգի գլխավոր սկզբունքներն են՝ հրատապություն, արդիականություն, մատչելիություն, անկողմնակալություն աղբյուրների նկատմամբ։





