Մարտի 26-ին Երևանում Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Կասկադի երաժտություն» համերգաշարի շրջանակներում տեղի է ունենալու հայկական հեղինակային երգերի երեկո: Համերգին մասնակցում են Վահան Արծրունին, Դավիթ Ամալյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը և Արթուր Ավետիսյանը:
Համերգը սկսվելու է հայ ջազ երաժիշտ Ստեփան Շաքարյանի ելույթով: Համերգի սկիզբը` 19:30-ին, տոմսի արժեքը` 2000 դրամ:





