Ապրիլի 6-ին Գրողների տան դահլիճում տեղի կունենա պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունու «Տոնականչ» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» կենտրոնի և Գրողների միության համատեղ ջանքերով:
Ծննդյան վկայականով Արտո Ջյումբուշյանը` ապագա Զարեհ Խրախունին ստեղծագործել է դեռ վաղ տարիքից, բարձրագույն կրթություն է ստացել Պոլսի Մխիթարյան վարժարանում, ապա Ստամբուլի համալսարանում: Ստեղծագործել է դեռևս 1940-ականներից, սակայն հանրությանը ներկայացել բավական ուշ` համեմատաբար հասուն տարիքում, և առաջին քերթողագրքերը հրատարակել 1964-ին:





