AM
6 Ապրիլ 2011 - 05:55 AMT

Ապրիլի 8-ին Երևանում կկայանա «Տիեզերական ակնթարթ» երեկոն` նվիրված Գագարինի թռիչքի 50-ամյա հոբելյանին

Ապրիլի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա «Տիեզերական ակնթարթ» երեկոն` նվիրված տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյա հոբելյանին: Առանձին մեկնաբանություններով կներկայացվեն փաստագրական բացառիկ նյութեր և լուսանկարներ` Հայաստանում տիեզերական հետազոտությունների վաղ շրջանի վերաբերյալ: Միջոցառման ընթացքում նաև կցուցադրվի Ռիտա Շառոյանի ֆիլմը` նվիրված աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին:

Երեկոն կազմակերպվել է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի և Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ: