AM
8 Ապրիլ 2011 - 07:24 AMT

Մոսկվայում ցուցադրվում են երիտասարդ հայ գեղանկարիչների աշխատանքները

Ապրիլի 7-ին` Մայրության եւ գեղեցկության օրը, Մոսկվայի «Երեւան Պլազա» կենտրոնում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ երիտասարդ հայ գեղանկարիչների «Գեղեցկությունից մինչ խենթություն» ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի 17 նկարիչների մոտ 50 աշխատանքներ:

Բացման արարողությանը ներկա են եղել արվեստի եւ մշակույթի գործիչներ, դիվանագետներ, սփյուռքի հայ բիզնես-էլիտայի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը եւ բաց կլինի ամեն օր ժամը 10-ից 22-ը, հայտնում է ցուցահանդեսի մամուլի ծառայությունը: