Ապրիլի 12-ին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միգել Անխել Կունեոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի տարբեր բնագավառներում փառատոնների և մրցույթների ձևաչափով երկկողմ համագործակցության աշխուժացմանը:
Կողմերը ընդգծել են, որ ներկայում շրջանառվող Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Արգենտինայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2009-2012 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագրի ստորագրումը նոր լիցք կհաղորդի հայ-արգենտինյան մշակութային համագործակցությանը:
Զրույցի ընթացքում դեսպանը նախարարին ներկայացրել է Sur հրատարակչական դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խթանել իսպաներեն գրականության թարգմանությունը օտար լեզուներով: Այս կապակցությամբ նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ թարգմանիչները և հրատարակիչները գործուն մասնակցություն կունենան սույն ծրագրին:





