Ապրիլի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան ): Նվագախմբի հետ ելույթ է ունենալու միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Ելենա Սիմոնյանցը (Ռուսաստան):
Ծրագրում` Մոցարտի N 23 դաշնամուրի համար կոնցերտ լյա մաժոր և Հայդնի N 82 դո մաժոր սիմֆոնիան (Արջը):





