AM
19 Ապրիլ 2011 - 13:31 AMT

Ալեքսանդր Գրիգորյան. Երևանը գավառական վայր չէ անհայտ թատերախմբերի հյուրախաղեր կազմակերպելու համար

Հայաստանում պետական մակարդակի միջոցառումների շրջանակներում հրավիրվում են ռուսական ցածր մակարդակի թատրոններ և թատերական խմբեր: Այս փաստի առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը: «Պետք չէ Երևան բերել թատերական խմբեր, որոնք նույնիսկ իրենց երկրներում իրենց չեն արդարացնում: Օրինակ, մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի, ում ես շատ հարգում եմ, ղեկավարած թատրոնը ոչ գնահատվում, ոչ էլ քննադատվում է: «Կինոդերասանի» թատրոնը Մոսկվայում, որի տեղը մոսկվացիներն անգամ չգիտեն, քննադատության մակարդակից ցածր է: Երևանը գավառական վայր չէ. պետք է բերել Վախթանգովի, ՄԽԱՏ-ի, Փոքր թատրոնի, «Սովրեմեննիկի» և այլ նման մակարդակի թատրոններ: «Կինոդերասանի» թատրոնը արժանի չէ Երևանում հյուրախաղեր ունենալ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալեքսանդր Գրիգորյանը: