AM
21 Ապրիլ 2011 - 04:57 AMT

Հայաստանի Նկարիչների միությունում տեղի կունենա «Ջավախքյան գարուն» ցուցահանդեսը

Ապրիլի 22-ին Հայաստանի Նկարիչների միությունում տեղի կունենա Ջավախքի երիտասարդ արվեստագետների «Ջավախքյան գարուն» ստեղծագործական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցելու են Երևանի արվեստի բուհերում սովորող ջավախեցի 14 ուսանողներ և ընդհանուր թվով 120 գեղանկարչական, քանդակագործական, լուսանկարչական և այլ աշխատանքներ կներկայացնեն: Ցուցահանդեսի հովանավորն է «Ջավախք հայրենակցական միությունը»:

Ինչպես հայտնում է միության բլոգը, ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: