Ապրիլի 21-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում կներկայացվի «Ինչի՞ համար» բեմականացումը: Ներկայացումը նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի 96-ամյա տարելիցին և Սուրբ Զատիկին և բեմադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի համագործակցության արդյունքում:
Ներկայացման գաղափարն է երիտասարդության հոգևոր և քրիստոնեական դաստիարակությունն է, ազգային մտածողության, լեզվի և ազգային արժեքների պահպանումը: Այն շոշափում է Աստվածաշնչյան թեմաներ` աշխարհի արարումը, Նոյի ավանդապատումը, Քրիստոսի Ծնունդը, Խաչելությունը և Հարությունը:
Միջոցառմանը կմասնակցի 16-ից 28 տարեկան շուրջ 25 մասնակից: Բեմադրության համար օգտագործվել են հատվածներ Ա. Լ. Վեբերի «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայից: Բեմադրության սցենարը և մտահղացումը Մարգարիտա Մնացականյանինն է, ռեժիսորը` Վարդգես Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Աննա Մովսեսյանը, երաժշտական ձևավորումը Արթուր Հակոբյանինն է, պարային բեմադրությունը Գայանե Հովհաննիսյանինը:





