AM
21 Ապրիլ 2011 - 13:48 AMT

Երևանում տեղի է ունեցել Գագիկ Բունիաթյանի «Հայոց այբուբենի թագադրումը» գրքի շնորհանդեսը

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ընթացող Գրքի երևանյան 7-րդ տոնավաճառի շրջանակներում, ապրիլի 21-ին կայացավ Գագիկ Բունիաթյանի «Հայոց այբուբենի թագադրումը» գրքի շնորհանդեսը: Գիրքը, որն իր մեջ ներառում է նաև հեքիաթի խտասկավառակը, պատմում է, թե ինչպես է Հայոց արքան որոշում թագադրել այբուբենի տառերից ամենալավին: Սակայն, չկարողանալով կողմնորոշվել, թագավորը առաջարկում է տառերին ինքնուրույն որոշել դա: Տառերը սկզբում վիճում, հետո որոշում են, որ պետք է հաղթի եղբայրությունը:

Խտասկավառակի տեքստը ընթերցում են ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը և Արշալույս Սարգսյանը: