Ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում Կարապետ Փամբուկչյանի ընտանիքի մասին, որը Ամերիկա ներգաղթած հայերի 4-րդ սերունդն է ներկայացնում և կանգնած է «Ամերիկա» կոչվող վիթխարի բազմազգ խառնարանում ձուլման վտանգի առաջ: Որդին ըմբոստանում է հոր ձեռնարկած արմատները պահպանելու փորձերի դեմ, իսկ թոռը, սիրահարվել է թրքուհու: Ութսունամյա Կարապետը, ում մայրը հրաշքով է փրկվել է Եղեռնից, ձգտում է ամեն կերպ իր ամերիկանացված սերնդի մեջ արթնացնել ու ամրացնել կորուսյալ Հայրենիքի հետ կապը՝ միայն այդպես նա կկարողանա փրկել ընտանիքը օտարացումից և բաժանումից:
Ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արևմտյան Հայաստանում (Թուրքիա): Գլխավոր դերերում նկարահանվել են դերասաններ Ժան-Պիեռ Նշանյանը (ԱՄՆ), Արեն Վաթյանը (Հայաստան), Արևիկ Մարտիրոսյանը (Ֆրանսիա), Գյունըշը Զան (Թուրքիա), Կարեն Ջհանգիրյանը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարիստները՝ Արմեն Վաթյանը և Արեն Վաթյանը, բեմադրող օպերատորը՝ Ռուբեն Շահբազյանցը, բեմադրող նկարիչը՝ Գագիկ Բաբայան: Երաժշտությունը գրել է Հայկոն:





