Ապրիլի 26-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում և ապրիլի 28-ին Գյումրիի Արվեստների ակադեմիայի համերգասրահում տեղի կունենա Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյի «Կռունկ» հայկական երգչախմբի համերգները։ Երգչախմբի հյուրախաղերը Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների մաս են կազմում: Համերգը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:
Երգչախումբը hիմնադրվել է 1993թ.-ին և բաղկացած է 20-75 տարեկան երեսունհինգ անդամներից: Երգչախումբը ղեկավարում է Ալվարո Հակոբյանը` Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարը: «Կռունկ» երգչախմբի երգացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական և աշուղական երգեր։





