AM
22 Ապրիլ 2011 - 13:17 AMT

Երևանում տեղի կունենա «Չարենցը և երաժշտությունը» խորագրով ցերեկույթ

Ապրիլի 28-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի է ունենալու «Չարենցը և երաժշտությունը» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ: Ցերեկույթի ընթացքում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի գիտաշխատող Սիրանուշ Ֆահրադյանի կողմից կներկայացվեն զեկուցումներ մեծ գրողի վերաբերյալ: Բացի զեկուցումներից, ցերեկույթի ընթացքում կհնչեն Պերճ Թյուրաբյանի, Վլադիլեն Բալյանի, Ռոբերտ Ամիրխանյանի` Չարենցի բանաստեղծությունների հիման վրա գրած երգերը: Երգերը կատարելու են Երևանի Կոնսերվատորիայի ուսանողները, ինչպես նաև պրոֆեսիոնալ երգիչներ: Մուտքն ազատ է: