AM
23 Ապրիլ 2011 - 04:51 AMT

Հայազգի ռեստավրատոր Գլեն Բուրնազյանը կվերականգնի ԱՄՆ-ի ամենահին հուշարձանը

Հայազգի ռեստավրատոր Գլեն Բուրնազյանը կվերականգնի ԱՄՆ-ի ամենահին հուշարձանը: Ինչպես գրում է New York Times-ը, հուշարձանն իրենից ներկայացնում է որմնափակ հորինվածք, որն ունի արձանագրություն: Այն տեղադրվել է 1785 թվականին Ֆրանկլին Ռուզվելտի հրամանով, գեներալ Ռիչարդ Մոնտգոմերի գերեզմանի վերևում: Հուշարձանի հեղինակն է ֆրանսիացի քանդակագործ Ժան-Ժակ Կաֆֆերին, ով, ըստ Ռուզվելտի, Ֆրանսիայի լավագույն քանդակագործներից մեկն էր:

Գլենն Բուրնազյանի խոսքով, հուշարձանը բավական մեծ ճաքեր ունի, բացի դրանից մարմարը փոխել է իր գույնը և ենթարկվել էրոզիայի: Բուռնազյանը հավելել է նաև, որ հայտնի չէ, թե ինչքան կտևեն ռեստավրացիոն աշխատանքները: