Ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Ոգեկոչում արվեստի շնչով» ցերեկույթը: Ցերեկույթի առաջին հատվածում ելույթ են ունեցել «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը գուսանական երգերի շարքով: Այնուհետև ջութակահարուհի Ջեմմա Աբրահամյանը ելույթ է ունեցել Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությամբ, իսկ դաշնամուրային ելույթներով հանդես է եկել Լևոն Իսկենյանը: «Փարոս» երգչախումբը միջոցառման ընթացքում կատարել է հայ հոգևոր երգեր, ինչպես նաև մեկ ռուսական երգ և Ռոսսինիի «Paradisi Gloria» հոգևոր ստեղծագործությունը:





