AM
24 Ապրիլ 2011 - 17:18 AMT

Գլենդեյլում կներկայացվի Սևան Գրինի «Մոռացված հացը» պիեսի բեմադրությունը

Ապրիլի 25-ին Գլենդեյլի (ԱՄՆ) Alex Theatre-ում կներկայացվի ամերիկահայ դրամատուրգ Սևան Գրինի «Մոռացված հացը» պիեսի բեմադրությունը: Բեմադրության հեղինակն է Մարթի Փափազյանը, գլխավոր դերերում հանդես կգան Քրիստին Քլուջյանն ու Շոն Դյուքը: Ներկայացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին:

Պիեսը պատմում է մի կորած տղայի մասին, ով փորձում է բացահայտել իր ընտանիքի անցյալը և վերագտնել իր ինքնությունը կյանքի շրջապտույտներում: Ստեղծագործության մեջ օգտագործվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ականատեսների վկայություններ, ընտանեկան պատմություններ: