Մայիսի 14-ին Լոնդոնի Նավասարդյան կենտրոնում տեղի կունենա հայ մեծանուն գրողԿոստան Զարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գեղարվեստական-երաժշտական մեծարման երեկո: Ինչպես տեղեկացնում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը, երեկոյի շրջանակներում անց են կացվելու երաժշտական միջոցառումներ, ընթերցվելու են զեկուցումներ` նվիրված Կոստան Զարյանին:
Հայ մեծանուն գրող, փիլիսոփա, արվեստաբան Կոստան Զարյանը (Կոնստանտին Զարյանը) ծնվել է 1885 թ Շամախում, ցարական բանակի գեներալի ընտանիքում: Շուտով նրա ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ նա սկսում է տարրական կրթությունը ռուսերենով: 9 տարեկանում ավագ եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ , որտեղ սովորում է Անիեռի գիշերօթիկ դպրոցում, այնուհետև ավարտում Սեն Ժերմենի լիցեյը: Համալսարանական կրթությունը Զարյանը ստացել է Բրյուսելում` ավարտելով գրականության և փիլիսոփայութան բաժինը, որտեղ և ձևավորվել է ապագա գրողի անհատականութունն ու գեղագիտական մտածողությունը:
Հայերեն սովորել է 25 տարեկան հասակում Վենետիկի «Մխիթարյան» միաբանությունում, որից հետո ստեղծագործել է հիմնականում հայերեն: Առավել նշանավոր գործերից են` «Օրերի պսակը» – բանաստեղծութունների ժողովածուն, «Երեք Երգեր» վիպերգը, «Անցորդը և իր ճամփան» համայնավեպը, «Տատրագոմի հարսը» չափածոն և այլն:





