AM
27 Ապրիլ 2011 - 13:43 AMT

Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում կայացել է Սահակ Պողոսյանի «Քո-չարի» ցուցահանդեսը

Ապրիլի 27-ին Երևանի Հյուսիսային պողոտայի կիսակառույց շենքերից մեկում կայացել է Սահակ Պողոսյանի «Քո-չարի» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարներում պատկերված են Հյուսիսային պողոտայի կիսակառույց շենքերը փակող պաստառները, որոնց վրա պատկերված է շենքի ապագա տեսքը: «Ինձ հետաքրքիր էր հետևել Երևանի վերջին տարիների քաղաքաշինական բումին, որի ամենացայտուն օրինակն, իհարկե, Հյուսիսային պողոտան է», ասաց լուսանկարիչը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Գործածելով քաղաքը» նախագծի շրջանակներում, որն էլ իր հերթին իրականացվում է «Տրանսկովկաս» մշակութային միջոցառումների շրջանակներում: Նախագծի գլխավոր նպատակը արտիստական գործունեության համար բաց և մատչելի տարածքների որոնումն է` քաղաքային տարածության հետազոտման միջոցով: