AM
28 Ապրիլ 2011 - 13:53 AMT

Սոֆի Դևոյանը հանդիսատեսի դատին կներկայացնի հայկական պարի էվոլյուցիան

Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնը» պատրաստում է հանդիսատեսի դատին ներկայացնել երկու նոր պարային համար: Ինչպես հայտնեց լրագրողներին Սոֆի Դևոյանը, համարները կներկայացնեն հայկական պարի էվոլյուցիան: Նա նաև հավելեց, որ պատրաստվում են տարազներ հատուկ այդ երկու համարների համար: «Հագուստները կլինեն ոչ թե ազգային մոտիվներով, այլ հենց ազգային», ասել է Դևոյանը: Պարային համարներում ընդգրկված են ժողովրդական, ազգագրական, ծիսական և այլ ուղղվածությամբ պարեր: Նոր համարները հանդիսատեսի դատին կհանձնվի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին և կընդգրկվեն մշտական համերգային ծրագրերում: