AM
29 Ապրիլ 2011 - 11:22 AMT

Հայաստանում մեծ հանդիսությամբ կնշվի Էդվարդ Միրզոյանի 90-ամյակը

Ապրիլի 29-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Էդվարդ Միրզոյանի 90-ամյակի տոնակատարությունը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Հայտնի կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը 2011 թվականի համար ներառում է մի շարք ձեռնարկումներ. մշակութային, գիտակրթական (երեկոներ, գիտաժողովներ, մրցույթ-փառատոններ և հոբելյանական համերգներ), գիրք-ալբոմի և հուշերի հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, ձայնասկավառակի պատրաստում, Երևանի պետական կոնսերվատորիայում ԷդվարդՄիրզոյանի անվան կրթաթոշակի սահմանում և այլն։