Հայաստանը կմասնակցի Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայի գրքի 2-րդ միջազգային տոնավաճառին, որը տեղի կունենա մայիսի 12-15-ը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, այս տարվա տոնավաճառում Հայատանը կներկայացնի վերջին մի քանի տարիներին լույս տեսած գրքերը բոլոր անվանակարգերում:
Հայաստանի գեղարվեստական գրականությունը կներկայացնի գրող Դավիթ Մուրադյանը, ինչպես նաև «Նահապետ» հրատարակչության տնօրեն Սեն Հովհաննիսյանը: Հայաստանի տաղավարը կձևավորվի Հայ տպագրության 500-ամյակի և «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պաստառներով և միջոցառումների ժամանակացույցով:





