AM
12 Մայիս 2011 - 04:31 AMT

Օրենբուրգում տեղի կունենա հայկական երաժշտության համերգ

Մայիսի 15-ին Օրենբուրգի շրջանային ֆիլհարմոնիայում տեղի է կունենա հայ մշակույթի փառատոն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, փառատոնը ավանդական է և կազմակերպվում է Օրենբուրգի շրջանի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի կողմից` Օրենբուրգի շրջանի մշակույթի նախարարության աջակցությամբ:

Համերգային ծրագրին կմասնակցեն Օրենբուրգի, Օրսկի, Բուգուռուսլանի, Սորոչինսկի, Սակմարի, Ալեքսանդրովյան շրջանի հայկական ստեղծագործական կոլեկտիվները և անհատ կատարողները: