AM
12 Մայիս 2011 - 12:41 AMT

Հովիկ Աբրահամյանն անձամբ է հանձնել հուշանվերը Էդվարդ Միրզոյանին

Ծննդյան 90- ամյակի առթիվ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱԺ նախագահի հուշանվերով:

Մայիսի 12- ին` կոմպոզիտորի ծննդյան օրը, Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց հոբելյարին եւ նրան հանձնեց հուշանվերը: Աժ նախագահը շնորհավորեց մեծանուն կոմպոզիտորին ծննդյան հոբելյանի կապակցությամբ եւ առողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթեց նրան:

Էդվարդ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց ցուցաբերված վերաբերմունքի համար: