Մայիսի 18-ին «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում տեղի է ունենալու Պագանինիին նվիրված համերգ, որտեղ ջութակահար Նիկոլայ Մադոյանը (Գերմանիա) և կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը ելույթ են ունենալու Պագանինիի ստեղծագործություններով:
Փառատոնը մեկնարկել է ապրիլի 28-ին Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին նվիրված համերգով, որի ընթացքում հնչել են կոմպոզիտորի տարբեր ժամանակներում գրած ստեղծագործությունները:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնի շրջանակներում սպասվում են հետևյալ համերգները. մայիսի 25-ին ռուսաստանցի Գլեբ Կարպուշկինը (գալարափող) հանդես կգա դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ: Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի կունենա մայիսի 31-ին, որին կմասնակցեն ռուսաստանցի ջութակահար Կարեն Շահգալդյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը: Փառատոնը կազմակերպվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից, գխավոր հովանավորն է ՎիվաՍելլ- ՄՏՍ-ը:





