ՀԱՀ-ը չի հավակնելու 2020-ի ամառային օլիմպիական խաղերի անցկացմանը, հայտարարել է երկրի օլիմպիական կոմիտեի նախագահ Գիդեոն Սեմը:
Օլիմպիադա-2020-ը Հարավ-աֆրիկյան Հանրապետությունում անցկացնելու գաղափարը կառավարության նիստում հավանության չի արժանացել: Երկրի ղեկավարությունը քննարկել է հայտը, բայց որոշվել է չանցկացնել ևս մեկ մեծ մարզական իրադարձություն ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո, այլ կենտրոնանալ ներքին խնդիրների լուծման վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
2020-ի օլիմպիադայի անցկացման հայտերի ընդունումն ավարտվելու է 2011-ի սեպտեմբերի 1-ին, իսկ 2013-ի սեպտեմբերի 7-ին ՄՕԿ-ը հայտարարելու է 2020-ի օլիմպիադայի մայրաքաղաքը: Տվյալ պահին ՄՕԿ-ում պաշտոնական հայտեր չեն տրվել: 2020-ի օլիմպիադան անցկացնելու հավակնորդ 10 քաղաքներից առայժմ միայն Հռոմն է ստացել ՄՕԿ հավանությունը:





