Հունիսի 1-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում կանցկացվի «Ճանաչենք արվեստը» խորագրով միջոցառում: Այն նվիրված է երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Թանգարանում ելույթ են ունենալու Երևանի թիվ 13 երաժշտական դպրոց-ինտերնատի սաները: Սաների համար կազմակերպվելու են ճանաչողական էքսկուրսիա-խաղեր, ինչպես նաև կոլաժների պատրաստում: Թանգարանի հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես կգա մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի փողային նվագախումբը, հայտնում է մշակույթի նախարարությունը:





