AM
9 Հունիս 2011 - 08:37 AMT

ՆՓԱԿ-ում կբացվի Նարինե Զոլյանի «Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» նախագիծը

Հունիսի 14-30-ը Երևանի Նորարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ցուցադրվելու է Նարինե Զոլյանի «Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» նախագիծը:

Նարինե Զոլյանի «Ֆրագմենտներ. վերանայում կամ անվերջ վերամարմնավորում» նախագծի կառուցվածքը, որտեղ պետք է ցուցադրվեն արվեստի ամենատարբեր ձևեր և ժանրեր (լուսանկար, վիդեո, օբյեկտ, տեքստ, գրաֆիկա, գեղանկար, կոնստրուկցիաներ) ժամանակակից արվեստի ներքին պրոցեսները հասկանալու և ավելի մատչելի, թափանցիկ ընթերցանության հնարավորություն է ընձեռում: Նախագիծը կարելի է անվանել «դիտողական ձեռնարկ»,«բաց տեքստ» կամ ժամանակակից արվեստի «նախաձեռնություն»՝ կախված տերմինաբանական նախընտրություններից, ինչպես նաև «հետադարձ հայացք» կամ «արխիվացում» և այլ «վերանայում»: Նկարիչն ինքը վերստուգվում է առարկաների, տեքստերի, կոնստրուկցիաների և տարածության ընդհանուր կառուցվածքի միջոցով:

Նարինե Զոլյանը 1980-ական թվականների վերջից Հայաստանի ժամանակակից արվեստ մուտք գործած և մինչ օրս ամենաակտիվ գործող արտիստներից է: Բացի Հայաստանից, ցուցադրվել է նաև Գերմանիայում, Ավստրայում, Վրաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում և այլուր: Ըստ նրա, հնարավոր է, որ այն վերջին ցուցահանդեսը լինի Հայաստանում, քանի որ նա հետաքրքրություն չի տեսնում Հայաստանից, մասնավորապես պետական աջակցություն հաստատություններից: