Հունիսի 26-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում համերգով հանդես կգա Ամերիկյան Յելի համալսարանի շրջանավարտների երգչախումբը: Խումբը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավեր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հետ:
Համերգի հատուկ հյուրերն են լինելու հայտնի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյաններ ավագը և կրտսերը: Կրտսեր Օրբելյանը կղեկավարի ավագ Օրբելյանի գրած ստեղծագործությունը` նվիրված ամերիկացի կոմպոզիտոր Գերշվինի հիշատակին: Համերգի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի նաև Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը» և «Կեչու ծառերը» ռուսական երգը: Համերգի վերջում խմբին կմիանա նաև «Փարոս» երգչախումբը և հայ օպերային երգիչ Եղիշե Մանուչարյանը: Նա կկատարի Սարոյի արիան Տիգրանյանի «Անուշ» օպերայից:





