AM
20 Հունիս 2011 - 11:55 AMT

Վորոնեժցի հայ երիտասարդները ծանոթացան Րաֆֆու «Խամսայի մելիքություններ» հետազոտությանը

Հունիսի 19-ին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում բնակվող 70 հայ երիտասարդներ մասնակցել են Րաֆֆու «Խամսայի մելիքությունները» հետազոտության ընթերցումներին: Միջոցառումը կազմակերպել էր Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) Վորոնեժի ներկայացուցչությունը:

Ինչպես նշված է կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ, Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդները անտեղյակ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պատմությանը, ինչը լուրջ մտահոգության առիթ է հանդիսանում: Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի ռուսաստանյան բոլոր ներկայացուցիչների թիվ մեկ խնդիրն է հնարավորինս նպաստել հայ երիտասարդների շրջանում այդ բացի լրացմանը:

Րաֆֆու կողմից Արցախի մասին դեռևս 19-րդ դարում անցկացված «Խամսայի մելիքությունները» հետազոտությունն այսօր մեծ պատմական և քաղաքական արժեք է ներկայացնում: Արցախյան գոյամարտի ամենաթեժ շրջանում հայտնի թարգմանիչ-հրապարակախոս Լևոն Ղազարյանն այն փայուն թարգմանեց ռուսերեն` ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից լիովին աղավաղված Արցախի պատմությունը ռուսալեզու միջազգային հանրությանը ներկայացնելու նպատակով:

«Խամսյի մելիքությունների» ընթերցումներ մոտակա օրերին անց են կացվելու Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի` Ռուսաստանում գործող բոլոր 12 ներկայացուցչություններում: