Հուլիսի 8-ին Պ. Դոգադինի անվան Աստրախանի պետական պատկերասրահում բացվելու է աստրախանցի հայտնի նկարչուհի Ռոզա Դավթյանի (1921-2001) նկարչական և գրաֆիկական ցուցահանդեսը: Այն նվիրվելու է նկարչուհու 90-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսին ներկայացելու են պատկերասրահին պատկանող 14 նկար և նկարչուհու զարմիկի անհատական հավաքածուից 36 նկար: 10-ից ավելի նկարներ ցուցադրվելու են առաջին անգամ: Բացի դրանից, ցուցահանդես այցելողները կծանոթանան նկարչուհու փաստաթղթերի, լուսանկարների և այլ արխիվային նյութերի հետ:
Ռոզա Դավիդյանը ծնվել է 1921թ-ին Բաքվում: Ծնունդից մի քանի ամիս անց նրա ընտանիքը տեղափոխվել է Աստրախան: Նկարչուհու ստեղծագործական ողջ ուղին կապված է հենց Աստրախանի հետ: Նրա աշխատանքների գերակշիռ մասը Աստրախանի բնանկարներն ու ծաղիկներն են: Առավել հայտնի նկարներն են «Գարունը Վոլոգդայում», «Մեծ ջուրը», «Նոր կամուրջը» և այլն, հաղորդում է պատկերասրահի պաշտոնական կայքը:
Դավթյանը եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, ունեցել է իր սեփական նկարչական խմբակը: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ պատկերասրահնորում, իսկ 2006թ-ին Դավթյանը մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին, որը նվիրված էր Ռուսաստանում Հայաստանի տարվան:





