AM
9 Հուլիս 2011 - 04:28 AMT

Երևանում կայանալու է «Ակունք» ազգագրական համույթի համերգը

Հուլիսի 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալու է «Ակունք» ազգագրական համույթի համերգը:

Ծրագրում ընդգրկված է հայ ազգագրական երգ ու պար:

«Ակունք» ազգագրական համույթը հիմնադրվել է 1976 թ-ին` ազգագրագետ Մարո Մուրադյանի կողմից: Համույթի երգացանկում ընդգրկված են Արևմտյան և Արևելյան Հայաստանի` Մուշ, Վան, Սասուն, Լոռի, Շատախ, Արցախ, Խոյ և այլ տարածաշրջանների երգերն ու պարերը: