Firefox բրաուզերի Beta տարբերակը Android համակարգով աշխատող հեռախոսների համար արդեն կարելի է ներբեռնել Android Market-ից։ Այս մասին հայտնում է Android Police-ը։
Այն ունի օգտագործողի ինտերֆեյսի բազմաթիվ փոփոխություններ, մի շարք ուղղումներ և բարեփոխումներ։ Զբաղեցնում է հիշողության քիչ ծավալ, ունի նկարների չափսերը փոփոխելու հնարավորություն՝ առանց որակի նվազման և մի շարք այլ հնարավորություններ։
Համեմատած Firefox-ի Android-ների համար նախկին տարբերակների՝ Firefox 6 Beta ավելի արագ է աշխատում։





