AM
28 Հուլիս 2011 - 06:24 AMT

Հունահռոմեական ոճի երիտասարդական ԱԱ Հայաստանի հավաքականին երկրորդ ոսկին բերեց Նարեկ Խաչատրյանը

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը երիտասարդների շրջանում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները հաջող հանդես եկան նաև մրցումների երկրորդ օրը:

Մինչև 55 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Նարեկ Խաչատրյանը՝ նվաճելով ոսկե մեդալ: 1/8 եզրափակչում նա ավելի ուժեղ էր, քան Ռամունաս Դագիսը, այնուհետև կարողացավ հաղթահարել ճապոնացի Տոմոակի Նականոյի և ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովի դիմադրությունը: Եզրափակչում Խաչատրյանի մրցակիցն էր Սաման Աբդոուլին (Իրան), որին հայ ըմբիշը կարողացավ հաղթել 5:0 ընդհանուր հաշվով:

Նույն օրը պայքարի դուրս եկան ևս երեք հայ ըմբիշներ՝ Հայկ Արշակյանը (66կգ ք/կ), Գևորգ Մանուկյանը (84կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ ք/կ), ասակայն նրանք դուրս մնացին մեդալների համար պայքարից:

Մինչ այդ աշխարհի չեմպիոն դարձավ Ռաֆիկ Մանուկյանը (74կգ ք/կ), իսկ Ռուդիկ Մկրտչյանը (50կգ ք/կ) նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում 33 միավորվ զբաղեցրել է 5-րդ տեղը: