AM
28 Հուլիս 2011 - 07:35 AMT

Եռացատկորդ Լևոն Աղասյանը դուրս է եկել Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնի եզրափակիչ

Տրաբզոնում, որտեղ ընթանում է Եվրոպայի 11-րդ պատանեկան օլիմպիական փառատոնը, եռացատկորդ Լևոն Աղասյանը դուրս է եկել եզրափակիչ: Որակավորման փուլում նա ցույց է տվել 15,02 արդյունքը և գրավում է 6-րդ հորիզոնականը: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 28-ին:

Առայժմ Հայաստանի հավաքականի համար միակ ոսկե մեդալը նվաճել է ձյուդոիստ Վահագն Հովսեփյանը: Մինչև 50 կգ քաշային կարգում նա նվաճել է բրոնզե մեդալը: 3-րդ տեղի համար պայքարում Հովսեփյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին: Փառատոնին մասնակցության համար հայտագրվել է 4000 մարզիկ 49 երկրից: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Առաջին անգամ պատանեկան օլիմպիական փառատոնն անց է կացվել 1991թ. Բրյուսելում: Փառատոնն անցնում է նաև ձմռանը: 2013թ. ամառային փառատոնը կընդունի հոլանդական Ուտրեխտը, իսկ 2015-ին՝ Թբիլիսին: