Օգոստոսի 2-ին Ռոստովում տեղի ունեցավ շախմատի կանանց Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի առաջին տուրը:
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելայնը հանդիպել է Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ: Խաղն ավարտվեց ոչ ոքի և Դանիելյանը, վաստակելով կես միավոր, գրավում է 7-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), որն այս տուրում հաղթել է Ալիսա Գալյամովային (Ռուսաստան):
Երկրորդ տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ռուան Լուֆեյը (Չինաստան), նա ևս կես միավոր ունի:
Գրան պրին անցնում է շրջանակային համակարգով, մասնակցում են 12 շախմատիստուհիներ: Մրցաշարը կավարտվի օգոստոսի 14-ին:





