Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել Վաշինգտոնում ընթացող Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարից: Մրցումների երկրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստը խաղացել է ամերիկացի Ջեյմս Բլեյքի հետ: 72 տևողությամբ երկու սեթերի արդյունքում Նալբանդյանը պարտվեց 6:2, 6:4 հաշվով:
Դա թենիսիստների երկրորդ հանդիպումն էր պաշտոնական խաղերում, դեռևս հաշիվը 2:0 է Բլեյքի օգտին:
Legg Mason Tennis Classic-2011 մրցաշարը կավարտվի օգոստոսի 7-ին: Հաղթողը կստանա 264 հազար դոլար և 500 միավոր АТР վարկանիշում, եզրափակչի մասնակիցը կստանա 122 հազար դոլար և 300 միավոր:





